Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երկար չենք սպասի, շուտով կլսենք բժշկական կենտրոնների օպտիմալացման մասին. Նունե Ներսիսյան

Երկար չենք սպասի, շուտով կլսենք բժշկական կենտրոնների օպտիմալացման մասին. Նունե Ներսիսյան

13:55 | 23.10.2019 | Հասարակություն

Երկար չենք սպասի, շուտով կլսենք բժշկական կենտրոնների օպտիմալացման մասին։ Այս մասին ասաց «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը, ում կազմակերպությունը իրավաբանական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում այն բուժաշխատողներին, ովքեր կօպտիմալացվեն:

«Մի շարք բժշկական կենտրոններում էլ հիմա գնում են օպտիմալացումներ: Օրինակ՝ հակատուբերկուլյոզային դիսպանսերում, «Մասիս», «Ալավերդի» և մի շարք այլ բժշկական կենտրոններում»,- ասաց նա:

Իսկ թե ինչո՞վ են, ըստ նրա, պայմանավորված այս օպտիմալացումները, Նունե Ներսիսյանը պատասխանեց. «Այս օպտիմալացումները շատ բանի մասին են խոսում, որովհետև մեր նախարարը մինչև 18 տարեկան երեխաներին անվճար բուժելու ծրագիր մտցրեց, իսկ նախարարությունում այդքան գումար չկա: Ճիշտ վերլուծություն անելու դեպքում՝ հասկանում ենք, որ բյուջեում այդքան գումար չկա: Դրա համար պետք է մի շարք կենտրոններ օպտիմալացման ենթարկվեն, մի շարք բուժաշխատողներ մնան առանց աշխատանք, որպեսզի կարողանան այդ ֆինանսները վերաբաշխեն նոր հռչակված՝ իբրև թե անվճար ծառայություններին»:

Նունե Ներսիսյանը միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ արդեն կան տարբեր մարզային ՊՈԱԿ-ներից (բուժհաստատություններ) մի քանի բուժքույրներ, որոնք օգնության համար դիմել են իր կազմակերպությանը:  «Մարզային առողջապահության ոլորտում խնդիրներ ունենք կապված տարբեր ՊՈԱԿ-ների հետ, որոնք ուզում են օպտիմալացնեն, միացնեն մարզային մեծ բժշկական կենտրոններին, այդտեղ էլի աշխատողները մնում են առանց աշխատանք»,- ասաց նա:

Հարցին՝ այդ օպտիմալացումները պայմանավորված են մինչև 18 տարեկան երեխաներին անվճար բուժօգնություն ցույց տալու նախարարի որոշմա՞մբ, Ներսիսյանը պատասխանեց. «Ես վերլուծություն եմ անում. նախարարը բազմիցս հայտարարել է մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժօգնություն ստանալու մասին, վերջերս էլ կայքով հրապարակվեց, թե որ հիվանդությունների դեպքում են անվճար բուժօգնություն ստանալու, իսկ ես քաջատեղյակ եմ, որ առողջապահության բյուջեն սուղ է, գոյություն ունեն բազմաթիվ պետպատվերներ»:

Դիտարկմանն առ այն, թե ստացվում է՝ օպտիմալացումների մասով այլ պարզաբանում չկա նախարարության կողմից, դրա համա՞ր է ենթադրում, որ պետպատվերների աճի հետևանքով է օպտիմալացումը, նա նշեց. «Վերջերս հակատուբերկուլոզային դիսպանսերի աշխատակիցները բողոքի ակցիա էին անում, պարզաբանում չի եղել նախարարության կողմից, եթե նույնիսկ պարզաբանում էլ կա, մակերեսային է և խնդրի վերաբերյալ չէ, նորմալ բացատրություն ոչ ոք չի կարողանում գտնել»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси