Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կապանում 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով 36-ամյա տղամարդուն, գողացել է բջջային հեռախոսի լիցքավորման սարք և այլ իրեր

Կապանում 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով 36-ամյա տղամարդուն, գողացել է բջջային հեռախոսի լիցքավորման սարք և այլ իրեր

13:38 | 23.10.2019 | Հասարակություն

Հոկտեմբերի 22-ին Կապանի ոստիկանները տեղեկություն են ստացել, որ 12 օր առաջ 18-ամյա մի աղջիկ, հյուրընկալվելով իր ծանոթ 36-ամյա տղամարդուն, բնակարանից գողացել է կրիչ, մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան, էլեկտրական սղոցի գործիքակազմ, շաղափներ, քսուք, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և պտուտակի բանալի:

Աղջիկը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ հայտնաբերվել և առգրավվել է, նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси