Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Փորձագետները տեղեկացրել են սմարթֆոնների միջոցով փող գողանալու նոր միջոցի մասին

Փորձագետները տեղեկացրել են սմարթֆոնների միջոցով փող գողանալու նոր միջոցի մասին

13:03 | 23.10.2019 | Քաղաքականություն

Հանցագորներծն սկսել են բանկերի հաճախորդների փողերը հանել՝ միանալով նրանց սմարթֆոններին հեռահար հասանելիության ծրագրի միջոցով, տեղեկացրել է Group-IB ընկերության  կիբեռանվտանգության գծով ղեկավար Իլյա Սաչկովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Փորձագետի խոսքով՝ հանցագործները փորձում են ստիպել բանկերի հաճախորդներին սարքի վրա տեղադրել հեռահար հասանելիության ծրագիր, որի օգնությամբ կարող են հափշտակել զոհի միջոցները։ Խոշոր բանկը միջինը ամսական նոր հանցավոր սխեմայի պատճառով կարող է կորցնել 6-10 մլն ռուբլի, ավելացրել է Սաչկովը։ Նրա խոսքով՝ կես տարում Secure Bank-ի անվտանգության համակարգը ամեն ամիս հայտնաբերել է օգտատերերի միջոցների հափշտակման ավելի քան  հազար փորձ բջջային սարքի վրա հեռահար հասանելիության ծրագրի օգնությամբ։

2019-ի առաջին կիսամյակում Կենտրոնական բանկի մասնագետները հայտնաբերել են անձնական տվյալների գնման եւ վաճառքի 13 հազար հայտարարություն, այդ թվում՝ դրանցից 1,5 հազարը՝ ֆինանսավարկային կազմակերպությունների բազայից։ Փող գողանալու համար չարագործներին բավական է միայն անուն-ազգանուն-հայրանունը եւ հեռախոսահամարը, նշել են մասնագետները։ Նրանց կարծիքով՝ բնակչությանը հանցագործներից պաշտպանելու համար հարկավոր է բարձրացնել նրա գրագիտությունը Ցանցում։ Ռուսաստանցիները հաճախ են օգտվում չճտշված աղբյուրների հղումներից, տեղադրում կասկածելի ծրագրեր եւ չեն օգտագործում հակավիրուսներ, ինչպես նաեւ իրենք են տեղեկացնում չարագործներին CVC- եւ CVV-կոդերը կամ մեկանգամյա գաղտնաբառերը, որոնց օգնությամբ կարելի է փող հանել նրանց հաշիվներից։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси