Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայաստանում ծրագրում են աշխատավարձերի վճարումը դարձնել անկանխիկ, բայց միայն Երեւանում

Հայաստանում ծրագրում են աշխատավարձերի վճարումը դարձնել անկանխիկ, բայց միայն Երեւանում

12:01 | 23.10.2019 | Քաղաքականություն

Այս օրինագիծն առաջարկում է աշխատավարձերի վճարումը դարձնել անկանխիկ այն ընկերություններում, որտեղ աշխատում է 10 եւ ավելի աշխատակից։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, հոկտեմբերի 23-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նա նշեց, որ ստացել է բազմաթիվ առաջարկություններ եւ դիտողություններ՝ կապված այդ օրինագծի հետ, որոնք հաշվի են առնվել։ Պատգամավորը, մասնավորապես, տեղեկացրեց, որ Հայաստանի մարզերում, համապատասխան լիարժեք տեխնիկական բազայի բացակայության պատճառով, կարող են առաջանալ խնդիրներ անկանխիկ վճարման հետ կապված, եւ այդ պատճառով այս պահանջը կտարածվի միայն այն ընկերությունների վրա, որոնք գործում են Երեւանի տարածքում։

Օրինագծի նպատակը Հայաստանում ստվերային տնտեսության կրճատումն է, մասնավորապես, անկանխիկ տրանզակցիաների մշակույթի ներդրմամբ։ Պապոյանը նաեւ նշեց, որ այն բոլոր դեպքերում, երբ քաղաքացուն անհարմար կլինի այդկերպ ստանալ միջոցները, նա կկարողանա դիմում ներկայացնել եւ ստանալ աշխատավարձը կանխիկ։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси