Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մեկ օրում բացահայտվել է 71 հանցագործություն, որից 6-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում բացահայտվել է 71 հանցագործություն, որից 6-ը՝ նախկինում կատարված

11:53 | 23.10.2019 | Քաղաքականություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 71 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության` 17, անձնական ունեցվածքի գողության` 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու եւ յուրացման կամ վատնման` 6-ական, խուլիգանության, սպանության սպառնալիքի ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության, անձի առեւանգման, կողոպուտի, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի ծառահատման փորձ, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու, ՔԿՀ-ից փախուստի փորձի, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու, նախաքննության եւ հետաքննության տվյալները հրապարակելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպքեր։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած եւ 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության՝ 2, եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետեւանքով 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси