Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թաթան, Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը հայտարարագրել են իրենց եկամուտները

Թաթան, Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը հայտարարագրել են իրենց եկամուտները

11:45 | 23.10.2019 | Մշակույթ

Հարկային վարչարարության և առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաև համատեղ քննարկումների արդյունքում ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայարած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը,  Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ միաժամանակ, հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի և իր համերգային գործունեությունից ՀՀ տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում և վճարում է ԱՄՆ-ում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային վարչարարությունը կրում է շարունակական բնույթ, և դեռևս հարկային հաշվարկներ չներկայացրած երգիչների գծով ձեռնարկվում են միջոցներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси