Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ավտովթար Ստեփանավանում. Բախվել են BMW-ն եւ «ՎԱԶ-2107»-ը. Կան վիրավորներ

Ավտովթար Ստեփանավանում. Բախվել են BMW-ն եւ «ՎԱԶ-2107»-ը. Կան վիրավորներ

10:37 | 23.10.2019 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 01:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան եւ Երիտասարդական փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» եւ «BMW» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արեն Դ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է, իսկ Կարեն Ղ.-ն (ծնված 1988 թ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել Ստեփանավանի ԲԿ: Բժիշկները Կարեն Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազի բալոնների փականները:

անավանում. Բախվել են BMW-ն եւ «ՎԱԶ-2107»-ը. Կան վիրավորներ

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси