Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանյան բնարականից տարօրինակ հոտ է եկել. ծխով լցված տան մահճակալին գտել են տանտիրոջ դին

Երևանյան բնարականից տարօրինակ հոտ է եկել. ծխով լցված տան մահճակալին գտել են տանտիրոջ դին

10:27 | 23.10.2019 | Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 22-ին, ժամը 15:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 120 շենքի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվում, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակարանում ծխապատ գոտի է եղել:

Հրդեհը մարվել է ժամը 16:25-ին:

Բնակարանի ննջասենյակում ծխացել են մահճակալի ներքնակը եւ էլեկտրական սավանը՝ մասամբ. մահճակալին հայտնաբերվել է Ալֆրեդ Հ.-ի (ծնված 1945 թ.) դին՝ այրվածքներով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси