Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ասադը բացատրել է քրդերի հետ համագործակցելու որոշումը

Ասադը բացատրել է քրդերի հետ համագործակցելու որոշումը

19:00 | 22.10.2019 | Քաղաքականություն

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը այսօր Իդլիբում հանդիպել է զինծառայողների հետ և առաջին անգամ մեկնաբանել զորքերի՝ Թուրքիայի սահմանին տեղակայելու մասին քրդերի հետ համատեղ որոշումը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Երկրի նախագահը նշել է, որ թուրքական ագրեսիայի սկսելուն պես իրենք կապնվել են շրջանի բոլոր քաղաքական և ռազմական կազմավորումների հետ ու ասել, որ պատրաստ են աջակցել ցանկացած խմբավորման, որը կպայքարի թուրքերի դեմ:

«Սա քաղաքական որոշում չէ, սա հայրենասիրական պարտավորություն է: Եթե մենք դա չանեինք, արժանի չէինք լինի այս հողին»- ասել է Ասադը:

Ասադը նշել է նաև, որ քրդերը վաղուց վստահեցնում էին, որ կպաշտպանեն Սիրիայի հյուսիսը, բայց Թուրքիան մի քանի օրում մի քանի քաղաքներ գրավեց:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին Ասադին անվանել էր գող, ով թալանում է Սիրիայի տարածքներն ու ռեսուրսները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси