Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ադրբեջանի իշխանություններն ինչպես են հարգում տարիքը. Բոլորը, ովքեր 70-ն անց են՝ անցնեն թոշակի

Ադրբեջանի իշխանություններն ինչպես են հարգում տարիքը. Բոլորը, ովքեր 70-ն անց են՝ անցնեն թոշակի

18:48 | 22.10.2019 | Հասարակություն

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են «վաստակած հանգստի» ուղարկել բոլոր թոշակառուներին:

«Կարծում եմ, որ իշխանության մեջ ներկայացված, թոշակի տարիքի հասած, համենայնդեպս, ով 70 տարեկանից մեծ է, բոլորը, հավանաբար, կհետեւեն ձեր օրինակին: Ամեն դեպքում, ես նման հույս ունեմ»,- Իլհամ Ալիեւի խոսքն է մեջբերել contact.az-ը, որն այս մասին ասել է թոշակի ուղարկված փոխվարչապետներ Ալի Հասանովի եւ Հաջիբալա Աբութալիբովի հետ «վերջին հանդիպմանը»:

Ալիեւն առաջին անգամ տարեց պաշտոնյաներին կոչ է արել պաշտոնից կամավոր հեռանալ:

«Եթե նայենք, թե ում է ուղղված այս կոչը, ապա առաջին հերթին նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին, որն արդեն 81 տարեկան է:

Նույն տարիքի է օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան:

Փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը 73 տարեկան է:

Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը 71 տարեկան է:

Մելիորացիայի պետական կոմիտեի ղեկավար Ահմեդ Ահմեդզադեն 72 տարեկան է:

Նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Օքթայ Շահբազովը 78 տարեկան է:

Մեծ թվով թոշակառուներ կան նաեւ պատգամավորների շարքերում, ինչպես նաեւ միջին աստիճանի պաշտոնյաների թվում, որոնք պաշտոններ են զբաղեցնում 20 եւ անգամ 25 տարի»,- հայտնում է պարբերականը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси