Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կարո Փայլանը ռասիստական գրությունների համար գրավոր հարցադրում է արել ՆԳ նախարարին

Կարո Փայլանը ռասիստական գրությունների համար գրավոր հարցադրում է արել ՆԳ նախարարին

18:42 | 22.10.2019 | Քաղաքականություն

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Քոնիա քաղաքի կանգառներում հակաքրսիտոնեական եւ հակահրեական գրառմամբ պաստառների համար գրավոր հարցադրում է ուղղել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարո Փայլանը գրավոր հարցադրման մեջ պարզաբանում է պահանջել ռասիստական պաստառների հետ կապված։

Նշենք, որ Քոնիայի կանգառներում պաստառներ են հայտնվել, որտեղ գրված է. «Մի ընկերացեք քրիստոնյաների ու հրեաների հետ։  Նրանք իրար բարեկամ են։ Եթե նրանց հետ ընկեր եք, ուրեմն նրանցից եք։ Աստված ճիշտ ճանապարհ չի տալիս անիրավներին»։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси