Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ավրորա» ֆորումն ամփոփվեց Տաթեւում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին եւ ֆլեշմոբ

«Ավրորա» ֆորումն ամփոփվեց Տաթեւում. միջոցառումներ՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին եւ ֆլեշմոբ

18:08 | 22.10.2019 | Մշակույթ

Հոկտեմբերի 21-ին Տաթևի վանական համալիրում հոգևոր, կրթական և մշակութային մեծ տոնախմբություն էր, որին մասնակցում էին «Ավրորա»–ի համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Ռուբեն Վարդանյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Տաթև այցելած զբոսաշրջիկները, «Ավրորա» ֆորումի հյուրերն ու հարակից համայնքների բնակիչները:

Վարդան Գրեգորյանի խոսքով՝ հպարտ է, որ Հայաստանում է. «Շատ հպարտ եմ, որ այսօր եկել եմ այստեղ եւ տեսնել, որ Տաթեւի վանքը կա, առաջնորդ կա, վարդապետ կա, գրող կա, նկարիչ կա, հայ կա, Հայաստան կա, էլ ի՞նչ ուզես դրանից ավելի։ Հպարտ եմ, որ Հայաստանում եմ, հպարտ եմ, որ հայ եմ»։

2008 թ.-ից «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ջանքերով վերականգնվող վանական համալիրում անկացվեցին միջոցառումներ՝ ներկայացնելով երաժշտության հայկական ազգային դպրոցի 150-ամյա հարուստ ավանդույթները և մեծարելով հայ ականավոր երգահան, ուսուցիչ, խմբավար վարդապետ և հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին:

Ձիթhանում ներկայացված էր «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով բացառիկ ցուցադրությունը, որտեղ ներառված էին Կոմիտասի՝ Կովկասում, Եվրոպայում, Օսմանյան կայսրությունում և Եգիպտոսում տարբեր տարիներին արված լուսանկարները և այդ վայրերում նրա գործունեությունը ներկայացնող տեքստային նյութերը:

Ցուցադրության այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրել Վարդապետի ստեղծագործությունները Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ:

Վանական համալիրի տարածքում ելույթ ունեցավ նաեւ «Տաթեւի զանգակներ» երգչախումբը։ Խմբում երգում են Տաթեւի, Հալիձորի եւ Շինուհայրի երեխաները։

Ցուցահանդեսներից բացի, Տաթևում ներկայացված էին վանական համալիրի պատմական ցուցանմուշները, որոնց մի մասը հայտնաբերվել է 2008թ.-ից ընթացող վերականգման և շինարարական աշխատանքների ընթացքում: Խաչքարեր, ափսեներ, մոմակալներ, ծիսական զարդեր, բուխարու մասեր, 18-րդ դարի պնակներ վրան արձանագրություններով, վանքի դռան հին բանալին և վանքի 1304 թ.-ի պատմական զանգը: Ցուցանմուշների մեջ ներկայացված էին նաև Մատենադարանի 4 պատմական ձեռագրերի կրկնօրինակներ:

Տաթևի վանական համալիրում՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում, «Հովեր» երգչախումբը կատարեց հատվածներ Կոմիտասի «Պատարագ»-ից, որը համարվում է Վարդապետի ստեղծագործությունների գլուխգործոցը:

«Ավրորա» ֆորումի շրջանակներում Տաթևի վանական համալիրի տարածքում հերթական անգամ կազմակերպվեց ֆլեշմոբ «Thank you world» գրությամբ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси