Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով

Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով

16:56 | 22.10.2019 | Հասարակություն

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը, որն իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։

Այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Այս տարի լրանում է նրա դատապարտման 20 տարին: Նաիրի Հունանյանը պայմանական վաղակետի համար դիմում է ներկայացրել, այդ դիմումն ընթացքի մեջ է»,- ասաց նա:

Նշենք, որ մի քանի օրից լրանում է «Հոկտեմբերի 27»-ի դեպքերի 20 տարին:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին   Ազգային ժողովի դահլիճում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում զինված գործողություն էր տեղի ունեցել։

Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси