Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գերմանական Հերնե քաղաքում թուրքերի և քրդերի միջև բախումներ են տեղի ունեցել

Գերմանական Հերնե քաղաքում թուրքերի և քրդերի միջև բախումներ են տեղի ունեցել

16:47 | 22.10.2019 | Հասարակություն

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի Հերնե քաղաքում ավելի քան 60 մարդու մասնակցությամբ բախումներ են տեղի ունեցել թուրքերի և քրդերի միջև: Այս մասին տեղեկացնում է waz.de կայքը:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ բախումները տեղի են ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան՝ թուրքական մշակութային միավորման շենքի մոտակայքում:

Բախման մասնակիցները զինված են եղել մահակներով և փայտերով, որոշների մոտ էլ դանակներ են եղել: Մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունը ցրել է մասնակիցներին արցունքաբեր գազով և մասամբ առգրավել զենքերը: Ոստիկանությունը պարզել է բախման մասնակիցներից մի քանիսի ինքնությունը, բայց ոչ ոք դեռ բերման չի ենթարկվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси