Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ԱՄՆ-ում ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է

ԱՄՆ-ում ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է

16:24 | 22.10.2019 | Հասարակություն

Չիկագոյի միջազգային օդանավակայանում ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայթյուն է գրանցվել, գրում է Daily Mail-ը:

Ինքնաթիռը պատկանել է մեքսիկական Volaris ավիաընկերությանը:

Պարբերականը նշում է, որ պայթել է ուղեբեռի պայուսակներից մեկը: Ոստիկանությունը հայտնել է, որ պայուսակը պայթել է բեռնման գոտու վրա: Վթարի չեզոքացման խմբերն արձագանքել են պայթյունին:

Իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի պատճառ կարող էր լինել բջջային հեռախոսի մարտկոցը կամ լիցքավորման սարքը՝ նշելով, որ պայթյունի ժամանակ ուժեղ ձայն է լսվել, սակայն արդյունքում ծուխ չի եղել:

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպի հետևանքները վերացված են, իսկ հասարակությանը վտանգ չի սպառնում:

Դեպքի հետ կապված օդանավակայանում իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է, սակայն այժմ այն աշխատում է բնականոն ռեժիմով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси