Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Նախարարությունում քննարկել են «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները»

Նախարարությունում քննարկել են «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները»

16:03 | 22.10.2019 | Քաղաքականություն

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Քրեակատարողական համակարգի բարեփոխումների հեռանկարները» թեմայով քննարկում:

Նախարարությունից հայտնում են, որ վերջինին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքում փոխնախարար Գալյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ նման հանդիպումները յուրատեսակ հարթակ են առկա խնդիրների վերհանման եւ լուծումների առաջադրման համար:

Սրբուհի Գալյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտների ռազմավարությունները ներկայում գտնվում են լրամշակման փուլում, որոնցով նախանշվող առաջնահերթություններին անդրադառնալով՝ փոխնախարարն ընդգծել է պատժի կրման հավասար պայմանների ապահովումը, բժշկական սպասարկման որակի բարելավումը եւ քրեակատարողական ծառայության աշխատակիցների սոցիալական պայմանների բարելավումը:

Ամփոփելով խոսքը՝ Սրբուհի Գալյանը նշել է նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի կողմից բարձրացված օբյեկտիվ մտահոգությունները նաեւ Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում են եւ Նախարարությունը պատրաստակամ է համատեղ ջանքերով հասնել առկա խնդիրների լուծմանը:

Հաջորդիվ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում հանդիպման մասնակիցների միջեւ:

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի եւ Բաց Հասարակության հիմնադրամներ – Հայաստան հասարակական կազմակերպության ջանքերով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси