Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Զոհրաբ Մնացականյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մշտական քարտուղարին ներկայացրել է Արցախի հարցը

Զոհրաբ Մնացականյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ մշտական քարտուղարին ներկայացրել է Արցախի հարցը

15:31 | 22.10.2019 | Քաղաքականություն

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդիպեց  Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄքԴոնալդի հետ:

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Մնացականյանը եւ Սայմոն ՄքԴոնալդը գոհունակություն հայտնեցին տարբեր մակարդակներում առկա դինամիկ երկխոսության առնչությամբ: Կողմերը քննարկեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համագործակցությանն առնչվող հարցեր՝ ուրվագծելով հայ-բրիտանական օրակարգն առավել ընդլայնելու, հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Զոհրաբ Մնացականյանը մշտական քարտուղարին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները եւ վերահաստատեց կառավարության հանձնառությունը շարունակելու երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային հրատապ հարցերի: Նախարար Մնացականյանը Սայմոն ՄքԴոնալդին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ ընդգծելով խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը եւ մոտեցումները:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси