Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ծխախոտի ծուխը վտանգավոր է մանկական աչքերի համար. հետազոտություն

Ծխախոտի ծուխը վտանգավոր է մանկական աչքերի համար. հետազոտություն

15:23 | 22.10.2019 | Հասարակություն

Երեխաների համար պասիվ ծխելն անչափ վտանգավոր է, ինչը հաստատել են մեծ թվով հետազոտություններ: Կատարված նոր հետազոտության ժամանակ գիտնականները պարզել են, որ մանուկ տարիքում ծխախոտի ծխի ազդեցությունը կարող է տարիներ անց առաջացնել տեսողական այնպիսի խնդիրներ, ինչպիսին են կատարախտը, տարիքային մակուլյար դեգենարացիան, գլաուկոման եւ այլն:

The National Post-ը հայտնում է, որ Հոնկոնգի Չինական համալսարանի հետազոտողները պարզել են, որ աչքի հետեւի հատվածի կառուցվածքը ծխախոտի ծխի պատճառով բարակում է:

Հետազոտողները գրանցել են աչքի անոթաթաղանթի բարակացում, որը սնուցում է ցանցաթաղանթը եւ վերականգնում աչքի մեջ մշտապես քայքայվող նյութերը: Գիտնականները հետազոտությանը ներգրավել են 6-ից մինչեւ 8 տարեկան 1400 երեխաների: 941 երեխա չի բախվել ծխախոտի ծխի հետ:

Երեխաների աչքերի անոթաթաղանթները, որոնք ենթարկվել են ծխախոտի ծխի ազդեցությանը, 6-8 միկրոմետրով բարակ էին, քան այն երեխաների մոտ, որոնց ներկայությամբ երբեք չեն ծխել: Ավելին՝ ընտանիքում որքան շատ ծխողներ են եղել, այնքան երեխայի աչքերի անոթաթաղանթը ավելի բարակ էր:

Գիտնականներն ընդգծում են, որ տեսողական համակարգը ակտիվորեն զարգանում է մինչեւ 12 տարեկանը: Այս պատճառով այդքան կարեւոր է երեխաների մոտ չծխելը:

Նշենք, որ նախորդ հետազոտություններն ապացուցել են նաեւ պասիվ ծխելու վտանգավորությունը մեծահասակների աչքերի համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси