Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ. Լիլիթ Մակունց

Պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ. Լիլիթ Մակունց

15:16 | 22.10.2019 | Քաղաքականություն

Պետական կառավարման համակարգում պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նշենք, որ երեկ hetq.am-ը հրապարակել էր հոդված,որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով՝ հուլիսից նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, իսկ փոխնախարարներինը՝ 1 միլիոն։

Մակունցն ասաց, որ առաջիկայում գործադիրի հետ կունենա քննարկում, քանի որ դեռեւս ծանոթ չէ նախարարների, փոխնախարարների եւ քարտուղարների աշխատավարձերի բարձրացման հանգամանքներին.

«Առաջիկայում հասկանալով եւ գործադիրի հետ քննարկելով հարցը, ձեզ կտեղեկացնենք», - պատասխանեց Լիլիթ Մակունցը։

Դիտարկամը, որ ԱԺ-ում պետք է քննարկվեր աշխատավարձերի հարցը, գործակից բարձրացնեին, եւ ըստ այդմ էլ՝ բարձրանար աշխատավարձերը, Մակունցն ասաց. «Այս պահին պատրաստ չեմ պատասխանելու այդ հարցին»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси