Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իմ քայլը» Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու հարցը դեռ չի քննարկել. Մակունց

«Իմ քայլը» Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու հարցը դեռ չի քննարկել. Մակունց

14:05 | 22.10.2019 | Քաղաքականություն

Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միավորելու հարցը դեռ չի քննարկվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այն լուրերին, թե որ «Իմ քայլը» խմբակցությունը դատաիրավական բարեփոխումների շրջանակում մտադիր է Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միացնել իրար եւ ունենալ մեկ բարձր դատարան:

«Հովիկ Աղազարյանը պետաիրավական հարցերի հանձնաժողովին է ներկայացրել այդ նախագիծը, որը դեռեւս չի քննարկվել։ Շատ տարբեր հարցեր են քննարկվում, եւ եթե հանգենք այս կամ այն մոտեցմանը, անպայման կհրապարակենք», - ասաց Մակունցը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси