Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում կանցկացվի «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը

Երևանում կանցկացվի «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը

13:58 | 22.10.2019 | Քաղաքականություն

Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը եւ Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council) նոյեմբերի 10-13-ը Երեւանում կանցկացնեն «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։

Համաժողով-ցուցահանդեսին կներկայացվեն Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները եւ օրենսդրական կարգավորումները, կկայանան B2B ձեւաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար 23 ընկերությունների եւ հայկական ընկերությունների միջեւ։

«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, Ն.Գ. Կիշան Դան Դեւալը (Kishan Dan Dewal)։ Հնդկաստանի դեղագործության ոլորտը կներկայացնի PHARMEXCIL-ի ավագ տնօրեն Աբհայ Սինհան (Abhay Sinha)։

Հնդկաստանը ջեներիկ դեղամիջոցների խոշորագույն մատակարարն է աշխարհում, զբաղեցնելով համաշխարհային մատակարարումների ծավալի 20%-ը: Երկիրն ունի 3000 դեղագործական ընկերություն, որոնց հզոր ցանցը ունի ավելի քան 10,500 արտադրական օբյեկտ: Արտադրության արժեքը Հնդկաստանում կազմում է ԱՄՆ-ի արժեքի գրեթե մեկ երրորդը, իսկ Եվրոպայում՝ գրեթե կեսը:

Հնդկաստանը 60 000 ջեներիկ ապրանքանիշի աղբյուր է 60 բուժական կատեգորիաների մեջ եւ արտադրում է ավելի քան 500 տարբեր Ակտիվ դեղագործական բաղադրիչներ (API): Ջեներիկ դեղերի արտահանումը Հնդկաստանի ուժեղ կողմերից է: 2017-18-ին դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է 17.27 մլրդ դոլար:

Նախատեսվում է, որ հնդկական դեղագործական շուկան մինչեւ 2020 թվականը կհասնի 55 միլիարդ դոլարի:

PHARMEXCIL-ի պատվիրակության առաջին այցը Հայաստան կայացել է 2011թ. մարտին։ Այցի շրջանակներում կազմակերպված համաժողով-ցուցահանդեսի արդյունքներով հնդկական դեղ արտադրող եւ հայկական ներմուծող եւ դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների միջեւ կնքվել են բազմաթիվ պայմանագրեր, ինչի շնորհիվ զգալիորեն մեծացել է Հայաստան հնդկական առաջատար դեղագործական ընկերությունների արտադրանքի ներմուծման ծավալը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси