Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քաթարի փողոցներում անտանելի շոգի պատճառով օդափոխության համակարգեր են տեղադրել և ճանապարհը կապույտ գույնով ներկել

Քաթարի փողոցներում անտանելի շոգի պատճառով օդափոխության համակարգեր են տեղադրել և ճանապարհը կապույտ գույնով ներկել

13:17 | 22.10.2019 | Հասարակություն

Քաթարի փողոցներում սարսափելի շոգի պատճառով օդափոխության համակարգեր են տեղադրում, գրում է Daily Mail-ը: Հայտնի է դարձել, որ Քաթարում ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 46 աստիճանի:

Հենց շոգի պատճառով է, որ ֆուտբոլի աշխարհի գալիք առաջնությունը նշանակվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին, քանի որ նշված ժամանակահատվածում երկրում այդքան շոգ չի լինում: 2018 թվականին Քաթարի ֆուտբոլի մարզադաշտերում նույնպես բազմաթիվ օդափոխման համակարգեր էին տեղադրվել:

Ըստ պարբերականի տվյալների՝ Դոհայում շոգի դեմ պայքարելու ևս մեկ միջոց է փորձարկվում. քաղաքային իշխանությունները քաղաքի ճանապարհներից մեկը կապույտ գույնով են ներկել: Մասնագետների պնդմամբ՝ այն լավ է փոխանցում արևի լույսը, այսինքն՝ ճանապարհը քիչ է տաքանում և հետևաբար՝ օդը քիչ է տաքացնում: Ինժեներների կարծիքով՝ սովորական ասֆալտը ցերեկային ժամերին օդից 20 աստիճանով ավելի տաք է լինում ջերմությունն արագ կլանելու իր կարողության պատճառով:

Պարբերականը նշում  է, որ նոր ծածկույթը հատուկ կերամիկական միկրոսխեմաներ է պարունակում, որոնք փոխանցում են ինֆրակարմիր ճառագայթները: Նշված ծածկույթով ճանապարհը ձգվում է 250 մետր: Շոգի դեմ պայքարի նմանատիպ մեթոդներ կիրառում են այլ երկրներում ևս, օրինակ՝ Լոս Անջելեսում ճանապարհը ներկել են հատուկ սառեցնող ներկով:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ անոմալ շոգը Ֆրանսիայում ավելի քան 1500 անձի մահվան պատճառ է դարձել: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси