Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կարեն Կարապետյանի կառավարությունը 10,7 տոկոս տնտեսական ակտիվությամբ հեռացել է. դու կերազես դրա մասին. ՀՀԿ խոսնակ

Կարեն Կարապետյանի կառավարությունը 10,7 տոկոս տնտեսական ակտիվությամբ հեռացել է. դու կերազես դրա մասին. ՀՀԿ խոսնակ

12:56 | 22.10.2019 | Քաղաքականություն

Կարեն Կարապետյանի կառավարությունը 10,7 տոկոս տնտեսական ակտիվությամբ հեռացել է. դու կերազես այսօր 10,7 տոկոս ունենաս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Դուք առաջարկում էիք տնտեսական հեղափոխություն, շռնդալից, թռիչքային զարգացում, բայց բյուջեում 4,9 տոկոս եք դրել: Որեւէ տնտեսագետի հարցրեք՝ 4,9 տոկոսով թռիչքային զարգացում, տնտեսական հեղափոխություն հնարավո՞ր է: 350 հազար դոլար կարողանում է իր ինքնաթիռի համար օգտագործել, 2 մլն-ով իր առանձնատունը վերանորոգի, բայց տատիկ-պապիկների նիսյաները փակելու, աշխատատեղեր ստեղծել չի կարողանո՞ւմ: Պարոն փաշինյանը պետական բյուջեն խառնել է իր անձնական բյուջեի հետ եւ իր նախարարների աշխատավարձն է ավելացնում»,-ընդգծեց Շարմազանովը՝ հավելելով, որ այսօրվա իշխանությունը ֆեյք իշխանություն է:

ՀՀԿ խոսնակը նաեւ հայտարարեց, որ այսօրվա վարչապետը գործեր է կարում նրանց վրա, որոնք քիչ թե շատ անկախ են. «Հայաստանում այսօր գրեթե միակ անկախ եւ Սահմանադրության տառին եւ ոգուն համապատասխան գործառույթներ իրականացնում է միայն ՍԴ-ն: Եթե Հրայր Թովմասյանը եւ ՍԴ դատավորները Քոչարյանի գործով կամ մի շարք այլ գործերով մի քիչ այլ կարծիք ունենային, կտեսնեիք, թե այդ 88 հոգի քայլողները ոնց են ծափահարում: Երկրի նախագահից մինչեւ ամենավերջին պաշտոնյան մենք ենք ընտրել, այդ ոնց եղավ, որ սրանք լեգիտիմ են, իսկ ՍԴ նախագահն ու դատավորները, որոնք Փաշինյանի հրամանները չեն կատարում, լեգիտիմ չեն: Ակնհայտ է, որ այստեղ իրավական տրամաբանության մասին խոսելը ծիծաղելի է»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси