Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովն ինչո՞ւ չի հրավիրում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովն ինչո՞ւ չի հրավիրում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով

12:10 | 22.10.2019 | Քաղաքականություն

Աբսուրդ է ստեղծել մի պատերազմի հարցով, որտեղ դու հաղթել ես. Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԺ-ում ապրեիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:

Նա նշեց, որ այդ հանձնաժողովի թիրախում Սերժ Սարգսյանն է:

«Մամուլից տեղեկացա, որ այդ հանձնաժողովը որոշել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարություններից մեկը քննության առարկա դարձնել: Ես հանձնաժողովին խորհուրդ եմ տալիս, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական սոխակներն են, հրավիրեն Նիկոլ Փաշինյանին եւ պարտադրեն, որ նա տեղեկության տա հանրությանը, որ երբ ժամանակին հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանը ԵՏՄ մտցնելու մասին, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնության, այդ տեղեկությունները որտեղի՞ց նրան: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դա պայմանավորված պատերազմ էր՝ Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու համար»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ եթե այսքան ժամանակ հանձնաժողովը Փաշինյանին չի կանչել պարզաբանումներ տալու, դա նշանակում է, որ այդ հանձնաժողովի գործունեությունը ֆարս է:

«Նշանակում է՝ իրենց նպատակը մեկն է՝ ստվեր գցել հաղթանակի վրա եւ ամեն ինչ անել, որ ամեն ինչ բարդեն նախկին իշխանության վրա: Ասում են՝ Սերժ Սարգսյանը կգա, թե չի գա: Սերժ Սարգսյանը հանրությունից որեւէ թաքցնելու բան չունի: Սերժ Սարգսյանի օրոք մենք հաղթել ենք»:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси