Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Իմ քայլն» արգելափակել է հանձնաժողովների բացասական եզրակացությունը ստացած բոլոր օրինագծերը

«Իմ քայլն» արգելափակել է հանձնաժողովների բացասական եզրակացությունը ստացած բոլոր օրինագծերը

12:04 | 22.10.2019 | Քաղաքականություն

Իշխող «Իմ քայլը» դաշինքը հոկտեմբերի 22-ին ընթացող Ազգային ժողովի նիստի ժամանակ արգելափակել է «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ավելի վաղ ստացել էին խորհրդարանական հանձնաժողովների բացասական եզրակացությունը:

Նշենք, որ խոսքը 9 օրինագծերի մասին է, որոնց թվում էր նաեւ բարձր առաջադիմությամբ ուսանողների թոշակի բարձրացման մասին օրինագիծը: Եթե խորհրդարանական մեծամասնությունն՝ ի դեմս «Իմ քայլը» դաշինքի աջակցեր ընդդիմության նախաձեռնությանը, ապա այս հարցերը կներառվեին խորհրդարանի օրակարգ եւ կքննարկվեին առաջիկա օրերին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси