Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Խորհրդարանը հերթական նիստերն է հրավիրել. Օրակարգում 21 հարց է (ուղիղ)

Խորհրդարանը հերթական նիստերն է հրավիրել. Օրակարգում 21 հարց է (ուղիղ)

10:26 | 22.10.2019 | Քաղաքականություն

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 22-ին սկսում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 21 հարց, որոնց գերակշիռ մասը` 17-ը, երկրորդ ընթերցման ռեժիմում է քննարկվելու եւ միայն 4-ին է սպասվում առաջին ընթերցումը:

Դրանց թվում է նաեւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Օրակարգում են նաեւ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերը:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси