
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն
17:48 | 21.10.2019 | Քաղաքականություն
Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է անցկացնելու բրիտանացի գործընկերների հետ։
Նախատեսված է հանդիպում նաև բրիտանական առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների հետ։