Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ գյուղերում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի համայնքում գազ չի լինի

Գեղարքունիքի և Տավուշի մարզերի որոշ գյուղերում, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի համայնքում գազ չի լինի

17:24 | 21.10.2019 | Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ  իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև  ժամը 21.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, հարակից առանձնատների, հանրային օբյեկտների, Զովունի համայնքի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի «Մաթոս» թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Լուսաձոր, Ակնաղբյուր գյուղերի և «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси