Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում հայրը դանակահարել էր որդուն. Դեպքը եղել է տանը, վեճի ժամանակ

Երևանում հայրը դանակահարել էր որդուն. Դեպքը եղել է տանը, վեճի ժամանակ

16:11 | 21.10.2019 | Հասարակություն

Հոկտեմբերի 19-ին, ժամը 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կիեւյան փողոցի 50-ամյա մի բնակիչ:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է երկու ժամ առաջ տանը: Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրն է դանակով հարվածել:

Հայրը տվել է խոստովանական բացատրություն, նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси