Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Իսպանիայի վարչապետը կայցելի Բարսելոնայի անկարգությունների ժամանակ վիրավորված ոստիկաններին

Իսպանիայի վարչապետը կայցելի Բարսելոնայի անկարգությունների ժամանակ վիրավորված ոստիկաններին

16:04 | 21.10.2019 | Հասարակություն

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է այսօր Բարսելոնա կատարելիք ուղեւորության մասին, որպեսզի այցելի Կատալոնիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված ոստիկաններին, տեղեկացնում է Reuters-ը։

Ինչպես ասվում է Իսպանիայի վարչապետի գրասենյակի մամլո ամփոփագրում, Սանչեսը Կատալոնիայում կհանդիպի նաեւ անվտանգության ուժերի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ Բարսելոնայում տեղի են ունենում ցույցեր՝ ի նշան բողոքի Կատալոնիայի ինը ղեկավարների կալանավորման, որոնց դատապարտել են բանտարկության։

Ավելի ուշ բողոքի ակցիաները վերաճեցին անկարգությունների, որոնց ընթացքում տուժել է մոտ 290 ոստիկան, ձերբակալվել 200 մարդ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси