Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանի բնակչի մոտ հայտնաբերվել է խոշոր չափերի «Բուպրենորֆին» տեսակի թմրանյութ. Գործն արդեն ուղարկվել է դատարան

Երևանի բնակչի մոտ հայտնաբերվել է խոշոր չափերի «Բուպրենորֆին» տեսակի թմրանյութ. Գործն արդեն ուղարկվել է դատարան

15:02 | 21.10.2019 | Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դրանք ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1972 թվականին, անհայտ անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրանյութ հանդիսացող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց՝ խոշոր չափի` ընդհանուր 0,0055 գրամ քաշով, որը 2019թ. հունիսի 15-ին Երեւան քաղաքի Երզնկյան փողոցում գտնվող իր տանը իրացրել է Արմավիր  քաղաքի՝ 1972թ. ծնված բնակչին:

Բացի այդ, 46-ամյա տղամարդը, անհայտ անձից առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել եւ իր մոտ պահել ընդհանուր՝ 0,024 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց, որը 2019թ. հուլիսի 4-ին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից անձնական զննությամբ հայտնաբերվել է վերջինիս տաբատի ձախ գրպանից, ինչպես նաեւ` նույն օրը վերջինիս տանը կատարված խուզարկությամբ ննջասենյակից հայտնաբերվել է ընդհանուր` 0,0015 գրամ քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1972 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ խափանման  միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1974թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, եւ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси