Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, իրավական առումով խախտում չկա. Հայկ Գրիգորյան

Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է, իրավական առումով խախտում չկա. Հայկ Գրիգորյան

14:00 | 21.10.2019 | Քաղաքականություն

Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է և դրա արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Յուրի Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությանը:

«Մենք տեղյակ չենք եղել, թե բնապահպանության նախարարն ինչ ազդեցություն կարող է ունենալ ՇՄԱԳ-ի թույլտվության վրա: Երբ գործը վարույթ է ընդունվում, բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի-ի ՊՈԱԿ-ը իր հերթին շահագրգիռ մարմիններ էր ուղարկում ՇՄԱԳ-ի հաշվետվությունը: Այդ մարմինների կողմից դրական կամ բացասական եզրակացությունն ստանալուց հետո իրենք էլ են եզրակացություն կայացնում ևուղարկում նախարարին հաստատման: Յուրի Իվանյանի մասով ծառայողական քննություն ընթացել է և դրա արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի էլ ունեցել»,-ասաց Հայկ Գրիգորյանը:

 Նա հայտեց, որ օրենքով սահմանվում է, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է ինքնաբացարկ հայտնի, այս դեպքում զուտ իրավական առումով խախտում չկա:

Ինչ վերաբերում է Յուրա Իվանյանին նոր պաշտոնի նշանակելուն, Հայկ Գրիգորյանը նշեց, որ դա այդպես չէ. «Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ ՔԿ-ում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ և նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է: Եթե նախկինում նա ղեկավարել է սեփականության դեմ ուղղված, կոռուպցիան հանցագործությունների, կիբերհանցագործությունների դեմ ուղղված վարչությունը, կիբերհանցագործությունների վարչությունն առանձնացվել է: Ինքը մնացել է նույն պաշտոնում, անունն է վերանվանվել»:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանն ու նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը խնամիներ էին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси