Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա

Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա

13:51 | 21.10.2019 | Հասարակություն

Պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1-ի» գործով Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպաններից Կարեն Մեժլումյանը։

Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել՝ երկու շաբաթով՝ հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը, Սեյրան Օհանյանի՝  Հայաստանից բացակայելու վերաբերյալ։ Ինեսսա Պետրոսյանը ներկայացրել էր Գերմանիայի Դաշնության բժշկական կենտրոնի համապատասխան հրավերը:

«Սեյրան Օհանյանի հրավերում ներկայացված է, որ նա հոկտեմբերի 21-ին ժամը 9։30-ին գտնվի հիվանդանոցում։ Դա կապված է իր հաշմանդամության հետ։ Գիտեք, որ պրոթեզավորման խնդիր կա, երկու տարին մեկ նա այդ բուժհաստատությունում անցնում է համապատասխան, պարտադիր այդ զննությունը»,- ասել էր պաշտպանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպանական խմբի միջնորդությունը։

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси