Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Կան մի շարք բացահայտված հանգամանքներ. Հայկ Գրիգորյանը՝ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործի մասին

Կան մի շարք բացահայտված հանգամանքներ. Հայկ Գրիգորյանը՝ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործի մասին

13:35 | 21.10.2019 | Քաղաքականություն

Կան մի շարք բացահայտված հանգամանքներ, բայց նախաքննության շահերից ելնելով՝ կգերադասեմ գործից չխոսել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործին: Գաղտնալսված հեռախոսազրույցի ընթացքում քննարկվում էր Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը:

Դիտարկմանը, որ Գրիգորյանը նախկինում ասել է, որ պատվիրատուի տեղը հայտնի է, Գրիգորյանը հերքեց՝ ասելով. «Ես նման բան չեմ ասել, ես ասել եմ՝ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է այդ խոսակցությունը, դրանք տարբեր բաներ են: Նախաքննությունն ընթանում է իր բնականոն հունով»,-ասաց նա։

Հարցին, թե ուժային կառույցներում ղեկավարների փոփոխություններ են տեղի ունենում, կարո՞ղ է նույնը կատարվել Գրիգորյանի դեպքում, նա պատասխանեց, որ եթե Կառավարությունը նպատակահարմար գտնի ազատել նրան, այդ ժամանակ կխոսի:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси