Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Լեւոն Արոնյան vs Մագնուս Կարլսեն

Լեւոն Արոնյան vs Մագնուս Կարլսեն

15:52 | 31.01.2014 | Սպորտ

Ցյուրիխում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի դասական խաղի մրցաշարում հունվարի 31-ին կկայանան երկրորդ տուրի պարտիաները։

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի մրցակիցն է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը։ ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին եւ երկրորդ համարները մեկնարկային տուրում հաղթանակներ են տարել։ Արոնյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, իսկ նորվեգացի շախմատիստը՝ իսրայելցի Բորիս Գելֆանդին։

Երկրորդ տուրում իտալացի Ֆաբիանո Կարուանան կմրցի Վիշվանաթան Անանդի հետ, իսկ ամերիկացի Հիկարու Նակամուրան ուժերը կչափի Բորիս Գելֆանդի հետ։

Ցյուրիխ, երկրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան, 2826) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2872)

Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2781) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2773)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776) - Բորիս Գելֆանդ (Իսրայել, 2761)

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси