Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը պատրաստվում է գարնանային նստաշրջանին

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը պատրաստվում է գարնանային նստաշրջանին

13:18 | 21.10.2019 | Քաղաքականություն

ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը պատրաստվում է գարնանային նստաշրջանին: Այս մասին ԱԺ-ում մեկնարկած ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը չցանկացավ ներկայացնել, թե սպասվող վեհաժողովին ինչ նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ: «Մենք արդեն ընթացքում լավ գաղափարներ ունենք: Մեր նախաձեռնողական մոտեցումները շարունակական կլինեն, և կավելացնենք»,- նշեց նա:

«Բավականին արդյունավետ կլինի, որովհետև այս նախաձեռնության մեջ ներգրավված կլինեն նաև ասոցացված այն երկրները, որոնք այդ հարթակն օգտագործում են տարբեր ձևաչափերում։ Մենք ցանկանում ենք, որ այդ հարթակը միասնական լինի ավելի գործնական ձևաչափի մեջ»,-ասաց Քոչարյանը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси