Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանում անձրևներին էին սպասում ճանապարհային աշխատանքները սկսելու համար

Երևանում անձրևներին էին սպասում ճանապարհային աշխատանքները սկսելու համար

12:33 | 21.10.2019 | Հասարակություն

Ցանկացած երկրում ճանապարհային աշխատանքները հոգսաշատ գործընթաց են, իսկ ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար՝ տհաճ:

Սակայն եթե քաղաքակիրթ երկրներում փորձում են անհարմարությունները նվազագույնի հասցնել, այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ձեւականությունների հետեւից չեն ընկնում:

Հերթական օրինակն է Իսակովի պողոտայում անփույթ վերաբերմունքը: Մայրուղին կապում է «ննջող» տարածքները եւ արվարձանները Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնի հետ եւ որպես հետեւանք՝ սարսափելի ծանրաբեռնված է: Սա չի խանգարել երկուշաբթի առավոտյան ճանապարհային աշխատանքներ անցկացնելուն: Պողոտայի հանդիպակաց ուղեմասում ճանպարհատրանսպորտային պատահարի հետ համակցությամբ հետեւանքը եղել է երկկողմանի խցանումը:

Հատուկ ուշադրություն է ներկայացնում այն հանգամանքը, որ ճանապարհային աշխատանքները, այդ թվում՝ ասֆալտապատումը «համընկել» են անձրեւների սկսվելուն:

Նշենք, որ օրերս համանման պատկեր էր ստեղծվել Սեբաստիա փողոցում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси