Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Քեթիի ոլորաններում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քեթիի ոլորաններում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ

11:56 | 21.10.2019 | Պատահարներ

Քեթիի ոլորաններում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Նրա խոսքով` քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-ի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 01:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Բավրա հատվածի 135-րդ կմ-ին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 200 մ գլորվել ձորը: Պատահարի հետեւանքով Արթուրը (ազգանունը չի հաջողվել պարզել), Վազգենը (ազգանունը չի հաջողվել պարզել) եւ Վահե Վ.-ն (ծնված 1986 թ.) տեղում մահացել են, իսկ Գեւորգ Ա.-ն (ծնված 1989 թ.) մինչ փրկարարների` կանչի վայր հասնելն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси