Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թուրքիան շարունակում է էթնիկ զտումը. քուրդ զինյալների առաջնորդ

Թուրքիան շարունակում է էթնիկ զտումը. քուրդ զինյալների առաջնորդ

11:06 | 21.10.2019 | Հասարակություն

«Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ, գեներալ Մազլում Աբդին Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան խախտել է հրադադարի ռեժիմը եւ շարունակում է էթնիկ զտումը:

Հեռախոսային զրույցի ժամանակ, որն անցկացվել է թարգմանչի օգնությամբ, նա նշել է, որ խորապես հիասթափված է Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից, եւ հավելել, որ «Միացյալ Նահանգները դեռեւս ժամանակ ունի սեփական կյանքի համար պայքարող քրդերին օգնելու համար»:

Նա ընդգծել է, որ շարունակվում է էթնիկ զտումը, եւ նշել է, որ այս պահի դրությամբ Թուրքիայի գործողությունների հետեւանքով զոհվել է 500-ից ավելի խաղաղ բնակիչ, իսկ 400 հազարից ավելի քրդեր բռնագաղթել են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси