Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Սա կարելի է համեմատել հավի եւ ձվի պատմության հետ». Փաշինյանը՝ ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման մասին

«Սա կարելի է համեմատել հավի եւ ձվի պատմության հետ». Փաշինյանը՝ ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման մասին

17:51 | 19.10.2019 | Քաղաքականություն

Մենք շատ կարեւորում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, առանձնահատում հարկային եւ մաքսային ոլորտներում, բայց նաեւ գիտակցում ենք, որ բացի քաղաքական կամքը, այդ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է որոշ այլ ոլորտների լուծումների գնալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Գյումրիում Պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովի ժամանակ իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհուպ պետք է շարունակական աշխատավարձերի բարձրացումներ լինեն այս ոլորտում, բայց դա անխուսափելիորեն պետք է նշանակի նաեւ հարկային եւ մաքսային մարմիններում աշխատող մեր քաղաղաքացիների պատշաճ մակարդակի շարունակական բարձրացում:

Սա մի պրոցես է, որ կարելի է համեմատել հավի եւ ձվի պատմության հետ, բայց մեզ համար առաջնահերթությունն այն է, որ որակական փոփոխությունները պետք է գան առջեւից: Մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,-ընդգծեց վարչապետը:

«Մենք խոսում ենք այն մասին, թե ինչ կապիտալ ներդրումներ անելու հնարավորություններ կունենանք, այդ ներդրումներն ինչպես կխթանեն տնտեսական աճը, որպեսզի ամեն տարվա հետ մեր հարկային բազան ընդլայնվի, մեր պետական եկամուտները մեծանան»,ասաց նա:

Տեսանյութը՝ News.am

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси