Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի  Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը

Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը

11:12 | 19.10.2019 | Հասարակություն

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ից-16։00-ն, Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում, Երևանի Նուբարաշեն համայնքի կենտրոնական այգու շրջակայքում (Նուբարաշենի 9-րդ փող․) կգործարկվի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) դաշտային խոհանոցը, որտեղ ՀԿԽԸ և Գերմանական Կարմիր խաչի ԲՎՄ բարեկամության թիմը 350 բաժին ճաշ կպատրաստի և կտրամադրի համայնքի անապահով մարդկանց։   Այս մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։

Նշված տարածքում կգործի նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության տաղավարը՝ անհրաժեշտության դեպքում մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելու համար։

Դաշտային խոհանոցը շարժական խոհանոց է, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում տուժած բնակչությանը տաք սնունդ պատրաստելու և բաշխելու համար։ Հայկական Կարմիր խաչի ընկերության դաշտային խոհանոցը, որը տրամադրվել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային մասնաճյուղի կողմից, հնարավորություն է տալիս միանգամից պատրաստելու մինչև 400 բաժին ճաշ։  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси