Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հնդկաստանում 55-ամյա տղամարդը գիտակցության է եկել իր իսկ հուղարկավորության ժամանակ ու շարժել է գլուխը

Հնդկաստանում 55-ամյա տղամարդը գիտակցության է եկել իր իսկ հուղարկավորության ժամանակ ու շարժել է գլուխը

11:30 | 19.10.2019 | Հասարակություն

Հնդկաստանի Օդիշա նահանգում 55-ամյա տղամարդը գիտակցության է եկել իր իսկ հուղարկավորության ժամանակ ու շարժել է գլուխը, հայտնում է AsiaOne-ը:

Ըստ պորտալի՝ տղամարդը կորցրել էր գիտակցությունը այծ արածեցնելու ժամանակ: Նրա ընտանիքը որոշել է, որ տղամարդը մահացել է, և նրան որոշել են թաղել:

Երբ տղամարդու մարմինը պատրաստվել են փոսն իջեցնել, ներկաներից մեկը նկատել է, որ տղամարդը շարժել է  գլուխը:

Սգացող ընտանիքը կատարվածից ցնցվել է: 

Արդյունքում տղամարդուն շտապ տեղափոխել են հիվանդանոց: Նրա մոտ ուժեղ տենդ են հայտնաբերել, ինչի պատճառով էլ նա կորցրել էր գիտակցությունն ու մահացած թվացել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси