Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ողբերգական ավտովթար–հրդեհ՝ Գեղարքունիքում. 2 զոհերից մեկի դին հայտնաբերվել է կիսամոխրացած. ևս 2–ը  վիրավոր են. Shamshyan.com

Ողբերգական ավտովթար–հրդեհ՝ Գեղարքունիքում. 2 զոհերից մեկի դին հայտնաբերվել է կիսամոխրացած. ևս 2–ը վիրավոր են. Shamshyan.com

11:18 | 19.10.2019 | Պատահարներ

Այսօր ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 QՏ 313 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մադանա գյուղից դեպի Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորակում, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ղալաչյանը, 18-ամյա Գարիկ Հակոբյանը և 17-ամյա Արսեն Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Մովսես Խաչատրյանը, ում մարմինը հրշեջներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա կիսամոխրացած վիճակում, տեղում մահացել է:

Մինչ քննչական խումբը դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Դ. Ղալաչյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси