Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Թրամփը սպառնացել է CNN-ին «կողմնակալության» վերաբերյալ հայցով

Թրամփը սպառնացել է CNN-ին «կողմնակալության» վերաբերյալ հայցով

11:09 | 19.10.2019 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է CNN հեռուստաալիքի դեմ հայց ներկայացնելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Ըստ հաղորդման՝ Թրամփը, մասնավորապես, իր դժգոհությունն է հայտնել CNN-ի իրազեկիչի հաղորդած լուրի վերաբերյալ, որում, Թրամփի կարծիքով, հեռուստաընկերությունը «կողմնակալություն է դրսևորել»՝ խախտելով լրագրողական նորմերը:

«Դա նախագահի պաշտոնը վարկաբեկելու փորձ էր»,- նամակի տեքստը մեջբերում է հեռուստաալիքը:

«Այս երկրի պատմության մեջ ոչ մի նախագահ չի ենթարկվել այնպիսի անարդար, չհիմնավորված և անօրինական հարձակումների շարունակական տարափի, ինչին ենթարկվում է ներկայիս նախագահը»,- ասված է փաստաբան Զարլզ Հարդիի նամակում, որը հասցեագրված է CNN-ի ղեկավարությանը:

«Նախագահի գործունեությունը ճշգրիտ ու ազնվորեն չլուսաբանելով՝ CNN-ը խախտում է լրագրողական էթիկայի նորմերը»,- ասված է նամակում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси