Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Ցույցեր Բեյրութում. 2 մարդ է զոհվել

Ցույցեր Բեյրութում. 2 մարդ է զոհվել

10:51 | 19.10.2019 | Հասարակություն

Բեյրութում ցույցերի ժամանակ 2 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավոր են, 70 մարդ ձերբակալվել է, հաղորդում է DW-ը՝ վկայակոչելով KNA գործակալությունը: 

Արդեն երկու օր է՝ շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը:

Նախօրեին ցուցարարները փորձել են ճեղքել շրջափակումն ու ներթափանցել կառավարական թաղամաս: Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ է կիրառել: Ցույցերի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր, կոշիկներ եւ շշեր են նետել: Նրանք նաեւ բարիկադներ են կառուցել եւ անվադողեր այրել:

Ցույցերը բռնկվել են մի շարք հարկերի բարձրացման, ինչպես նաեւ մեսենջերների, ինչպես օրինակ՝ WhatsApp-ի համար վճարի սահմանման մասին կառավարության ներկայացրած ծրագրերից հետո: Ցուցարարները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի եւ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու անկարողության մեջ: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси