Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Մարդասպանին, որի պատճառով Հոնկոնգում բողոքի ակցիաներ են բռնկվել, կուղարկեն Թայվան

Մարդասպանին, որի պատճառով Հոնկոնգում բողոքի ակցիաներ են բռնկվել, կուղարկեն Թայվան

19:00 | 18.10.2019 | Հասարակություն

Տղամարդուն, որը Թայվանում սպանել էր իր ընկերուհուն եւ որի պատճառով Հոնկոնգում բողոքի ակցիաներ են բռնկվել, կուղարկեն Թայվան, որտեղ նա դատարանի առջեւ կկանգնի: Այս մասին հայտարարել է բանտում գտնվող մեղադրյալին այցելած քահանան, հաղորդում է AFP-ը:

20-ամյա Չան Տոնգի նկատմամբ հետախուզում է հայտարարվել անցած տարվա փետրվարին հանգստի ժամանակ իր հղի ընկերուհուն սպանելու համար:

Տոնգին հաջողվել է փախչել Հոնկոնգ, որտեղ ոստիկանությունը չի կարողացել նրան ձերբակալել, քանի որ Հոնկոնգի եւ Թայվանի միջեւ արտահանձնման մասին համաձայնագիր չկա:

Այդ աղմկահարույց դեպքը հանգեցրել է նրան, որ Հոնկոնգի կառավարությունը ծանր հանցանք գործած անձանց մայրցամաք արտահանձնելու մասին որոշում է կայացրել: Որոշման արդյունքում Հոնկոնգում մինչ այժմ չի հանդարտվում բողոքի ալիքը:

Այժմ Տոնգը Հոնկոնգում կալանքի տակ է գտնվում, սակայն ազատ կարձակվի հաջորդ շաբաթ: Այժմ նա դեմ չէ Թայվան արտահանձնմանը:  

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси