Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրայր Թովմասյանն այլեւս քաղաքական գործիչ է. Ալեն Սիմոնյան

Հրայր Թովմասյանն այլեւս քաղաքական գործիչ է. Ալեն Սիմոնյան

17:21 | 18.10.2019 | Քաղաքականություն

Այսօր ՍԴ-ն ղեկավարում է մի մարդ, որին նշանակել է Սերժ Սարգսյանը, որպեսզի նա ապահովի Սերժ Սարգսյանի գոյությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հիմա ՍԴ-ի որոշումներն ինձ համար վստահելի չէ, եւ չի կարող լինել վստահելի, որովհետեւ Հրայր Թովմասյանն այլեւս քաղաքական գործիչ է, եւ երբեւիցե չի էլ դադարել լինել Հանրապետական կուսակցության անդամ, կարող է փաստաթղթով դադարել է, բայց չի դադարել»,- ասաց Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ երկրում Սահմանադրական ճգնաժամ կա, որն անպայման լուծվելու է. «Ճգնաժամը լուծվելու է, միանշանակ։ Չեմ կարող ասել, թե ինչ տեսքով է լուծվելու։ Ես գիտեմ, որ այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, կա օրինական ձեւով ձեւավորված իշխանություն, կա ոչ օրինական ձեւով չձեւավորված կառույց, եւ կա ճգնաժամ, որը մենք լուծելու ենք։ Շատ մարդկանց է դա վերաբերում, ոչ միայն Հրայր Թովմասյանին, որ իրենք չեն հասկանում, որ այն ինչ կատարվում է, այլընտրանք չունի, քան այն լուծումը, որը մենք առաջարկում ենք»։

Հակառակ դեպքում, ըստ Սիմոնյանի, Թովմասյանը քաղաքականացնում է դատարանը․ «Ինքը չի՞ հասկանում, որ երբ ինքը նամակ է գրում, ասում է՝ ԲՀԿ-ին շնորհակալություն եմ հայտնում, դրանով արդեն իսկ ինքը քաղաքական է։ Իմ վստահությունը գալիս է նրանից, որ գիտեմ՝ հակառակ կողմում մի մարդ է, մի մարմին է, որը պետության շահերին դեմ է գործում եւ չի ներկայացնում ՀՀ Սահմանադրությունը եւ ժողովրդին, ես ինձ համար այլ տարբերակ չեմ կարող ունենալ, քան լուծել այդ խնդիրը»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси