Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի. Լիլիթ Գալստյան

Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի. Լիլիթ Գալստյան

16:47 | 18.10.2019 | Քաղաքականություն

Ամբողջ գործընթացը, որում հայտնվել է ՍԴ-ն և հատկապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ինձ հիշեցնում է 1937 թվականը, որովհետև սա 37 թվականի գործիքակազմից օգտված մեթոդաբանություն է, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը։

«Սա պարզապես քաղաքական ճնշում է, արդեն վերածվել է մարդկային ճնշման, և ուղղակի աներևակայելի է՝ ինչ կարմիր գծեր են հատվում։ Սա պարզապես մարդկային և բարոյական չէ։ Մենք մտնում ենք մի քաղաքական մշակույթի մեջ, որը խստորեն վտանգում է Հայաստանի ապագան և ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի։ Սա կապ չունի սիրո, թավիշի, հանդուրժողականության լոզունգների հետ», - ասաց նա։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси