Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

15:38 | 18.10.2019 | Քաղաքականություն

ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը: 

Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն: Իսկ այսօր ԱԱԾ են կանչվել Թովմասյանի դուստրերը: 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Պատգամավորը հոկտեմբերի սկզբին դիմում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ այդ «կոպտագույն իրավախախտումներին»:

Իսկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси