Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
ՍԴ նախագահի դուստրերին ԱԱԾ կանչելով ԱԱԾ աշխատակիցներին ստիպում են անցնել գծեր. Արփինե Հովհաննիսյան

ՍԴ նախագահի դուստրերին ԱԱԾ կանչելով ԱԱԾ աշխատակիցներին ստիպում են անցնել գծեր. Արփինե Հովհաննիսյան

16:31 | 18.10.2019 | Քաղաքականություն

Այն փաստը, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն, խոսում է այն մասին, որ դրանով ԱԱԾ աշխատակիցներին, որոնք ուսադիր ունեցող մարդիկ են, իրավապահ մյուս մարմինների աշխատակիցներին ստիպում են անցնել գծեր:

Այս մասին ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով ի թիվս այլ իրավապաշտպանների եկել է ԱԱԾ շենքի մոտ:

«Իհարկե, այդ աշխատակիցներն էլ կարող են ասել՝ ոչ, բայց այս պահի դրությամբ մարդկանց թելադրվում է կամք և արվում են բաներ, որոնք հանրության բարոյականության նորմերից դուրս են: Պետք է հասկանալի դառնա, որ այստեղ խոսքը ո՛չ  նախկին, ո՛չ ներկա, ո՛չ էլ ապագա իշխանության մասին է. խոսքն այսօր ձեզ հետ միասին իրար հետ արժանապատիվ համագոյակցելու կարողության մասին է»,- նշեց նա:

Արփինե Հովհանիսյան նաև տեղեկացրեց, որ քիչ առաջ տեղեկացել է, որ Հրայր Թովմասյանի ավագ դուստրն այս պահին ԱԱԾ-ում հարցաքննվում է, կրտսեր դուստրը սպասում է մինչև դուրս կգա մյուս քույրը, որպեսզի իրեն ևս հրավիրեն հարցաքննության:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси